Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել սիրիահայությանը պաշտպանելու ուղղությամբ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել սիրիահայությանը պաշտպանելու ուղղությամբ
24.03.2014 | 14:52

Կարծում եմ, որ Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել սիրիահայությանը պաշտպանելու համար: Քանի որ ստեղծված իրավիճակում զուտ դիվանագիտական ջանքերը դժվար թե բավարար գտնվեն, ՀՀ իշխանությունները կարող են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին և Սիրիայի դործող իշխանություններին՝ այդ երկրի հայաբնակ շրջաններում ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային, այդ թվում նաև հայկական խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկով` փոխհամաձայնեցնելով այդ ուժերի պետական պատկանելության հարցը սիրիական կողմի հետ: Այստեղ է, որ գործնականում պետք կգա հայկական զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների Աֆղանստանում, Իրաքում և Կոսովոյում ձեռք բերած փորձառությունը:

Դիտվել է՝ 4144

Մեկնաբանություններ